Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորելու և գրավի միջնորդությունները կքննի դատավոր Դավիթ Գրիգորյանը

Jan 12, 2019 Comments Off on Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորելու և գրավի միջնորդությունները կքննի դատավոր Դավիթ Գրիգորյանը

Ռոբերտ Քոչարյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու վարույթն իրականացնող մարմնի ներկայացված միջնորդությունը եւ պաշտպանական կողմի գրավի միջնորդությունը մակագարվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին:

Այս մասին մեր Հայկական ժամանակի հարցին ի պատասխան ասաց Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Արման Խաչատրյանը: Նիստի օրվա մասին դեռ տեղեկություններ չկան:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: