Տեղումները Հայաստանում կվերսկսեն հունվարի 14-ից, ջերմաստիճանը կբարձրանա

Jan 11, 2019 Comments Off on Տեղումները Հայաստանում կվերսկսեն հունվարի 14-ից, ջերմաստիճանը կբարձրանա

ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության փոխանցմամբ, Հանրապետության տարածքում հունվարի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 14-ին շրջանների զգալի մասում, 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում` ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 13-14-ը կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում հունվարի 11-13-ը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 14-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում` ձյան, ցածրադիր գոտում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: