Լուկաշենկոն նամակ կգրի Բրիջիտ Բարդոյին

Dec 14, 2018 Comments Off on Լուկաշենկոն նամակ կգրի Բրիջիտ Բարդոյին

Բելառուի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ կպատասխանի անօթեւան կենդանիների պաշտպանության  մասին հայտնի դերասանուհի Բրիջիտ Բարդոյի նամակին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ դերասանուհին համացանցում հրապարակել էր Լուկաշենկոյին ուղղված նամակը՝ խնդրելով պաշտպանել անօթեւան կենդանիներին վերացումից եւ դաժան վերաբերմունքից:

«Ինձ այս թեման  ծանոթ է, Բրիջիտ Բարդոն նամակ է ուղարկել: Պատասխանն ենք պատրաստում: Բրիջիտ Բարդոն մեծություն է, ավելին՝ շատ կարեւոր թեմա է բարձրացրել», – նշել է նա:

Կենդանիներին թունավորելով սպանելու հետ կապված իրավիճակի մասին հարցին Լուկաշենկոն ասել է, որ մանրամասն կուսումնասիրի այն:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: