Արտակարգ դեպք Արմավիրի մարզում

Dec 13, 2018 Comments Off on Արտակարգ դեպք Արմավիրի մարզում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 12-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին դիմած քաղաքացու դիմումի փաստով։ Ջրառատ գյուղի բնակիչ՝ 58-ամյա Մարինե Առաքելյանը դիմել է Վաղարշապատի ոստիկանություն և հայտնել, որ այս տարվա հունիսին համագյուղացի՝ 37-ամյա Սամվել Գալստյանը իր աշխատասենյակում իրեն ասել է, որ իր սանիկին՝ Հովհաննես Խաչատրյանին զգուշացնի, որպեսզի սանիկը հրաժարվի ավագանու անդամ լինելուց, հակառակ դեպքում սպառնացել է, որ կքանդի վերջինիս որդու գերեզմանը, իսկ իր և որոշ աշխատակիցների երեխաների համար էլ վատ կլինի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիմումատու Մ. Առաքելյանն աշխատում է նույն գյուղի գյուղապետարանում՝ որպես աշխատակազմի քարտուղար, իսկ Ս. Գալստյանը նույն գյուղի գյուղապետն է։ SHAMSHYAN.com-ը պատրաստ է խնդրի վերաբերյալ ներկայացնել նաև հակառակ կողմի տեսակետը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: