Ինչ որոշեց դատարանը Վաչագան Ղազարյանի կալանքի մասով

Dec 13, 2018 Comments Off on Ինչ որոշեց դատարանը Վաչագան Ղազարյանի կալանքի մասով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու քննիչի միջնորդությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Վաչագան  Ղազարյանի  պաշտպան  Արմեն Հարությունյանը:

«Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը»,- ասաց Հարությունյանը:

Հարցին, թե արդյոք պատրաստվում են դիմել Վերաքննիչ դատարան, պաշտպանը դրական պատասխանեց:

Վաչագան Ղազարյանն առաջին ատյանի դատարանի որոշմամբ կալանավորվել էր, ապա նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել 1 միլիարդ դրամ գրավը:

Այնուհետև Վճռաբեկ դատարանը բավարարել է գլխավոր դատախազի տեղակալի բողոքը և ուժի մեջ թողել Ղազարյանին կալանավորելու որոշումը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: