Համաշխարհային մամուլի արձագանքը՝Նիկոլ Փաշինյանի հաղթանակին

Dec 10, 2018 Comments Off on Համաշխարհային մամուլի արձագանքը՝Նիկոլ Փաշինյանի հաղթանակին

«Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ամրապնդեց իր իշխանությունն այն բանից հետո, ինչ իր ղեկավարած քաղաքական ուժը հաղթանակ տոնեց արտահերթ խորհրդարանական ընտրություններում»,- գրում է բրիտանական The Guardian-ը,ով մեջբերել է ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո Փաշինյանի խոսքերն այն մասին, որ «Հայաստանի քաղաքացիները խորհրդարանում կազմել են հեղափոխական մեծամասնություն»:

Sputnik News-ը նշել է, որ նախկին իշխող ուժը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն առաջին անգամ ձախողել է հաղթահարել 5 տոկոսանոց նախընտրական շեմը՝ անցնելու խորհրդարան՝ հավաքելով ընդամենը 4.7 տոկոս ձայն:

«Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի դաշինքը հեշտորեն հաղթել է խորհրդարանական ընտրություններում»,- գրել է Reuters-ը:

Իսկ Euronews-ը, արձանագրելով, որ «Իմ քայլը« դաշինքը ստացել է ձայների 70.43 տոկոսը, նշել է. «Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը տոտալ հաղթանակ է տանում»:

ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանի տվյալներով՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով Հայաստանում հավատարմագրվել էր 40 օտարերկրյա լրատվամիջոցի ավելի քան 80 լրագրող:

Նրանք սկսել էին լուսաբանել ընտրությունները դեկտեմբերի 9-ի վաղ առավոտից:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: