70 աղջիկ, ալկոհոլ և «ծիծաղեցնող գազ».խնջույք Հենրիկ Մխիթարյանի և Օզիլի մասնակցությամբ/տեսանյութ/

Dec 07, 2018 Չի մեկնաբանվել

Բրիտանական «The Sun» թերթը սկանդալային տեսանյութ է հրապարակել , որտեղ երևում է, թե ինչպես են Լոնդոնի գիշերային ակումբներից մեկում զվարճանում «Արսենալ» Ֆուտբոլային ակումբի մի խումբ ֆուտբոլիստներ։ Այդ տեսանյութում են Արսենալի թուրք կիսապաշտպան Մեսութ Օզիլը,  Հայաստանի հավաքականի խաղացող Հենրիկ Մխիրթարյանը, ինչպես նաև այլ հայտնի ֆուտբոլիստներ՝ ինչպիսիք են  Պյեր-Էմերիկ Օբամեյանգը և Շկոդրան Մուստաֆին։ Նշվում է, որ ֆուտբոլիստների խնջույքը մասնավոր է եղել, մարզիկներից բացի հրավիրված են եղել 70 աղջիկներ:

Թուրքական լրատվամիջոցներում վերահրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են բոլոր ֆոտբոլիստները բացի Մխիթարյանից և Մուսաֆիից շնչում «ծիծաղեցնող գազ» (Hippy crack) կոչվող թեթև թմրանյութը:

«Մեսութ Օզիլը ծուխը շնչելուց հետո գիտակցությունը կորցրեց և հենց բազկաթոռին քնեց։», -գրել է The Sun-ը։

«Ծիծաղեցնող գազն» ազոտի ենթօքսիդն է, որն անգույն, դուրեկան հոտով, քաղցրահամ գազ է։ Գազը մեծ քանակներով շնչելիս գրգռում է նյարդային համակարգը, և օրգանիզմում ստեղծվում է հարբած վիճակ ու տրամադրություն, որտեղից էլ՝ «Ծիծաղեցնող գազ» անվանումը։ Գազի վաճառքը Բրիտանայիում 18 տարեկանից բարձ անձանց համար ազատ է:

ermenihaber.am

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “70 աղջիկ, ալկոհոլ և «ծիծաղեցնող գազ».խնջույք Հենրիկ Մխիթարյանի և Օզիլի մասնակցությամբ/տեսանյութ/”

Մեկնաբանել