Ողբերգությունից առաջ օդաչուները դիսպետչերական կետին հաղորդել են, որ եղանակը շատ վատ է. մանրամասներ

Dec 07, 2018 Comments Off on Ողբերգությունից առաջ օդաչուները դիսպետչերական կետին հաղորդել են, որ եղանակը շատ վատ է. մանրամասներ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 4-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարեւանությամբ: ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհվել էին երկու օդաչուները` փոխգնդապետ Արմեն Բաբայանը եւ մայոր Մովսես Մանուկյանը:

Դեպքից հետո քրեական գործ է հարուցվել: Եւ երեկ «Ժողովուրդ» օրաթերթին մի քանի մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, նախաքննական մարմինը Պաշտպանության նախարարությունից վերցրել է դիսպետչերական կետի ձայնագրությունները: Պարզվել է` այդ օրը` 10:00-ի սահմաններում, օդաչուներից մեկը կապ է հաստատել դիսպետչերական կետի անձնակազմի հետ եւ հայտնել, թե եղանակային պայմանները լավը չեն:

Ավելի ուշ կրկին օդաչուներից մեկը կապ է հաստատել դիսպետչերական կետի հետ եւ կրկնել, որ եղանակը շատ վատ է, եւ իրենք հետ են վերադառնում: Այս հայտարարությունից մի քանի րոպե անց դիսպետչերական կետը փորձել է խոսել օդաչուների հետ, սակայն վերջիններս որեւէ կերպ չեն երեւացել տեսադաշտում եւ առհասարակ կապի դուրս չեն եկել:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: