«Ճնշումներ լինելու են ոչ միայն Հայաստանի վրա, այլ նաև Ադրբեջանի». Կարեն Հովհաննիսյան

Dec 07, 2018 Comments Off on «Ճնշումներ լինելու են ոչ միայն Հայաստանի վրա, այլ նաև Ադրբեջանի». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետությունն ընտրություններից հետո բոլորովին այլ իրավիճակում է հայտնվելու: Անկախ ընտրությունների արդյունքներից, մենք առերեսվելու ենք Արցախի խնդրին, բանակցային գործընթացին, իսկ սա իրենից ենթադրում է Հայաստանի վրա տարբեր պետություններից տարբեր տեսքով սպասվող ճնշումներ: Ճնշումներ լինելու են ոչ միայն Հայաստանի վրա, այլ նաև Ադրբեջանի: Ճնշումները գալու են ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի և միջնորդավորված կերպով: Սկզբանական շրջանում լինելու է տնտեսական ճնշում, այնուհետև սահմանում իրավիճակի լարման տեսքով` ընդհուպ ակտիվ ռազմական գործողություններով: Այոʹ, ուզենք թե չուզենք, մենք մի քանի օրից ապրելու ենք այն Հայաստանում, որը թևակոխելու է շատ բարդ ժամանակաշրջան և այլևս մեզ համար նույնիսկ սոցիալական հարցերն են մղվելու երկրորդական պլան: Ի դեպ Ադրբեջանի վրա ճնշումներն արդեն սկսվել են, այնտեղ արդեն տնտեսական ճնշման մեկնրակը տրված է: Այլևս ոչ ոքի ձեռնտու չէ այս կարգավիճիակը, ժամանակները փոխվել են, և տարածաշրջանում խաղացող երկրներին հարկավոր է խաղաղ Հայաստան և Ադրբեջան: Խաղացող երկրներին չի հետաքրքրում թե ինչ ճանապարհով պետք է լինի այն. նրանց հետաքրքրում է միայն կայուն տարածաշրջան, իսկ ճանապարհը, որով անցնելու ենք, որոշվելու է բացառապես ուժի ցուցադրմամբ…»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: