ՀԱՊԿ գագաթնաժողովին հնարավոր է, որ հրավիրեն նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին

Dec 06, 2018 Comments Off on ՀԱՊԿ գագաթնաժողովին հնարավոր է, որ հրավիրեն նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի դեկտեմբերի 5-ին Միլանում տեղի ունեցած հանդիպումից շատ բան ակնկալելու կարիք չկա։ Նման կարծիք է հայտնել ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ռուսաստանցի քաղաքագետ Դենիս կորկոդինովը։ Փորձագետը կարծում է, որ չնայած այն բանին, որ հանդիպմանը բավական մեծ հետաքրքրություն է ցուցաբերել ԵԱՀԿ ՄԽ-ն ում ջանքերով էլ ի դեպ այն կայացել եւ եւ սպասվում է, որ կհրապարակվի համատեղ հայտարարություն կամ բանաձեւ հանդիպման արդյունքների հետ կապված՝ Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ, սակայն կասկածից վեր է այն, որ Բաքուն եւ Երեւանը չեն կարողանա գալ փոխզիջման նման ցավոտ հարցի շուրջ։

«Ամենայն հավանականությամբ Հայաստանը անհանգստացած է ներքաղաքական խնդիրների կարգավորումով, որը նրան հասել է բաժին «թավշյա հեղափոխությունից» հետո, եւ կփորձի Ադրբեջանին կոչ անել սառեցնել առանց այն էլ ձգձգված հակամարտությունը եւ պահպանել հարաբերական անդորրը առաջնագծում։ Սակայն նման նախաձեռնությունը, եթե ցուցաբերվի էլ, Բաքվի համար որեւէ իրավական կամ քաղաքական արժեք չի ունենա, քանի որ սառեցումը դեռ չի նշանակում լուծում»,- ասել է Կորկոդինովը։ Նա հավելել է, որ այդ կերպ միայն կամրապնդվի ստատուս-քվոն առաջնագծում, որը դժվար թե ողջունվի Բաքվի կողմից։ «Բաքուն ակնկալում է բոլոր հողերի անվերապահ վերադարձ, մինչդեռ Երեւանի համար դա ազգային պատվախնդրության հարց է։ Այսպիսով Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը միայն վկայում է այն մասին, որ Բաքվի եւ Երեւանի միջեւ սկզբունքային անհամապատասխանությունը կապված Լեռնային Ղարաբաղի պատկանելիության շուրջ, ավելի են խորացել»։ Ռուսաստանցի փորձագետը վստահ է, որ հայտարարությունը ունենալու է միայն խորհրդատվական բնույթ, այսինքն կատարման համար պարտադիր չի լինելու, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններն էլ դրանից չեն փոխվելու եւ չեն դառնալու կառուցողական։ Կորկոդինովը կարծում է, որ 2019-ի ՀԱՊԿ գագաթնաժողովին այնուհանդերձ հնարավոր է, որ հրավիրեն նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, քանի որ այդ գագաթնաժողովը առիթ է, որպեսզի Փաշինյանն ու Ալիեւը էլի հանդիպեն եւ խոսեն։

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: