Տեղական «իշխանիկները» շարունակում են առաջնորդվել նախկին բարքերով. ինչ է կատարվում Ճամբարակ համայնքում

Dec 06, 2018 Comments Off on Տեղական «իշխանիկները» շարունակում են առաջնորդվել նախկին բարքերով. ինչ է կատարվում Ճամբարակ համայնքում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հակառակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պարբերաբար հնչեցրած հայտարարություններին, թե Հայաստանում չպետք է լինեն արտոնյալներ` մարզերում տեղական «իշխանիկները» շարունակում են առաջնորդվել նախկին բարքերով: Եւ այս առումով ամենացցուն օրինակը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանն է, որ այս տարիներին անցել է քրեական ամենատարբեր գործերով, այդ թվում՝ դատապարտվել ընտրակեղծարարության համար: 2017թ. ԱԺ ընտրություններում Ադամյանը քվեարկության գաղտնիությունը խախտելու համար տուգանվել է 500 հազար դրամով: Ու ժամանակին ընտրակեղծարարության համար դատապարտված քաղաքապետը հիմա էլ փորձում է ներքին կարգով միջամտել ընտրական գործընթացներին` չմոռանալով իրեն հռչակել անկուսակցական ու պատրանք ստեղծել, թե ոչնչի հետ գործ չունի: Նաեւ խուլիգանության համար է Ճամբարակի քաղաքապետին մեղադրանք առաջադրվել: Ու զարմանալին այն է, որ նոր իշխանությունները հանդուրժում են ամենատարբեր քրեական գործերով անցած քաղաքապետին, փոխանակ զբաղվեն նրա կատարած արարքներով: Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: