Դեկտեմբերի 9-ից հետո կսկսվի պետական «ռեկետ»

Dec 09, 2018 1 Comment

«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը  Գորիսում նախընտրական քարոզարշավում բնակչության հետ հանդիպման ժամանակ մի ուշագրավ հայտարարություն է արել՝ անդրադառնալով արցախյան հիմնախնդրի հարցում իր ղեկավարած կառավարության քաղաքականության քննադատություններին:
«Հայաստանում կան քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ովքեր օրումեջ հայտարարում են, թե մեր կառավարությունը դավադրություն է պատրաստում Արցախի դեմ և մեր կառավարությունը նենգ մտադրություններ ունի Արցախի դեմ: Անկեղծ ասած, ես անընդհատ մտածում եմ, թե ինչը կարող է դրդել այդ մարդկանց անել հայտարարություններ, որոնց սուտ լինելու մասին գիտեն իրենք: Պատկերացնում եք՝ երբ մարդիկ սուտ հայտարարություններ են անում՝ իրենք էլ իմանալով, որ սուտ հայտարարություն են անում», -Գորիսում հայտարարեց Փաշինյանը շարունակելով․«Որոշ քաղաքական ուժեր հասկացել են իրենց քաղաքական մահվան արձանագրումը և խնդրում եմ, շատ ուշադիր, ժողովուրդ, սա շատ կարևոր բան է, չէի ուզում ասել, բայց պետք է ասեմ՝ իրենց պոտենցիալ, մոտալուտ քաղաքական մահը զգալով, նրանք որոշել են քաղաքական սադրիչ հայտարարություններով դավադիր պատերազմի հրձիգ դառնալ՝ հույս ունենալով, որ կկարողանան հրահրել դավադիր պատերազմ և այդ համատեքստում լուծել իրենց նեղ խմբային, անձնային շահերը:Սա շատ լուրջ վարկած է, որովհետևր ես իրոք, չեմ կարողանում ուրիշ բացատրություն գտնել: Ես կարծում եմ, որ այս ամենը դուրս է միայն զուտ քաղաքական հարթակներում քննարկելու տրամաբանությունից: Ես կարծում եմ, որ իմ ասած վարկածի ստուգմամբ և այդ հայտարարություններով այլևս պետք է զբաղվեն նաև Ազգային անվտանգության ծառայությունը և ռազմական հակահետախուզությունը, որովհետև ոմանք, որոշ մարդիկ շատ վստահ քայլերով շարժվում են դեպի պետական դավաճանություն: Ես չեմ վախենում այս հայտարարությունը անել»: Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ զրուցեցինք ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանի հետ:

-Պարոն Եղիազարյան, ԱԱԾ-ն, իսկապես,  անելիք ունի այստեղ։

-Տասը տարի շարունակ իր պաշտոնավարման տարիներն Սերժ  Սարգսյանը հասցրեց դեգրադացնել ԱԱԾ-ն։

Ինչու։

-Շատ պարզ,  ԱԱԾն վերածեց դասական քաղաքական ոստիկանության, այսինքն նրանց գործունեությունը սկսվում եւ ավարտվում էր քաղաքական գործիչներին հետապնդելով։ Հիմա նույնը շարունակում են։
-Ի՞նչ ապացույցներ կան։

Առաջին ապացույց, յոթ ամիս է այս իշխանությունը գործում է, սակայն Նիկոլ Փաշինյանի ոչ մի խոստում կապված տոտալ թալանի հետ էդպես էլ չի իրագործվում, եւ «հանցագործները»՝ տոտալ «ըալանի» իրագործները հայտնվեն ճաղերի  ետեւում՝չհաշված մի քանի հոգի ձեզ հայտնի «բռնեմ բաց թողնեմ» տարբերակով։

Այս իշխանությունը առաջին օրվանից հայտարարեց, որ իրենց խնդիրը բանտերը լցնելը չէ, մի քանի օր առաջ էլ Փաշինյանը հայտարարեց, որ Սաշիկ Սարգսյանը 30 մլն վերադարձնելու է պետությանը, Արմեն Ավետիսյանը «Գոլդեն փելես»ն է վերադարձնելու եւ այսպես շարունակ։

-Դեռ ընկած խնդրում են, որ հետ տան, բայց թալանի ժամանակ պետությունը չպիտի լինի խնդրողը, այլ պահանջողը ՀՀ քաղաքացին է։ Իսկ ինչ է նշանակում՝ պիտի վերադարձնեն ու մի օր պատասխանատվության չենթարկվե՞ն, երբ ապաշնորհ են ու չեն կարողանում ապացուցել, ստիպված գնում են նման քայլերի։ Ու երբ ասում եք, որ «հեղափոխության» նպատակը մարդկանց բանտերը լցնելը չի, ես էլ հարց եմ տալիս, իսկ  «հեղափոխության» լիդերի նպատակը մարդկանց ընտանիքները բնաջնջե՞լն է՝ «Եթե հանկարծ իմ հետ բան պատահի, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը վերացրեք», ասֆալտի վրա քարշ տալն է, գլուխները պատերին ցխելը, դուք տեսեք, թե ինչ հակասական մտքեր են հորդում այդ հարթակներից, չեն կողմնորոշվե՞լ ինչ են անում։

-Գլխավոր դատախազը ասում է, որ Քոչարյանին պետք է անպայման ձերբակալել, իրավական հիմեր ձեր կարծիքով չկա՞ն։

-Ժամանակավոր վարչապետի մոտ Քոչարյանին ձերբակալելը իդեա ֆիքս է դարձել։Ռոբերտ Քոչարյանը քաղաքական դաշտում այն հանգույցն է, որտեղ ինքը  կարող է դիվիդենտներ շահել։

-Ինչու եք այդպես կարծում։

-Չէ որ Պուտինը շնորհավորեց Քոչարյանի ծննդյան առթիվ, մենք տեսնում ենք, թե ՀԱՊԿ-ում ինչ պրոբլեմներ է ստեղծել, իր անհեռատես քաղաքականության արդյունքում արդեն երկու թշնամիներ ենք ձեռք բերել։ Եւ այստեղ ինքն ունի այնպիսի հնարավորություններ՝ Խաչատուրով, Միքայել Հարությունյան, Քոչարյան․․․Սակայն հայտարարությունները մի բան են, քրգործերը՝ այլ։ Մենք տեսնում ենք, թե այս մարդը «հեղափոխության», արդարության անվան տակ ինչպես է սեփական խաղը տանում, որն ամբողջովին միս ու արյուն կստանա, երբ նա իրեն կկարգի վարչապետ։Տարիներ շարունակ Փաշինյանը հայտարարում էր Սաշիկի 50/50-ի մասին, բայց մենք հիմա տեսնում ենք, որ նրան պարտադրում են 30 մլն-ը վերադարձնել։ Ինչ է պատահել որ, 2 միլիարդ աշխատել է, մի քիչ «կքցվի», կդառնա ազատ քաղաքացի։Բայց ոնց որ դա էլ չի ուզում տալ։

-Այսինքն, ընտրություններից հետո ավելի կոշտ գործունեություն է սպասվում։

-Դեկտեմբերի իննից հետո մենք կշփվենք Վլադիմիր Ուլյանովի հետ՝ Լենին կեղծանունով,որը իրեն արդարացնելու համար կսկսի մարդկանց սեփականությունը էքսպրոպրացիայի ենթարկել, որը պետական «ռեկետն» է։ Բայց Ուլիանովը գոնե սկզբում ասաց՝ հողը գյուղացուն, գործարանները բանվորներին, սա դա էլ չի անում։Մեր գյուղացին կլոր տարին աշխատում է, որպեսզի  հարստացնի բանկերին, մոտ ինսուն տոկոսն այդ վիճակում է, գումար է վերցրել բանկերից։ Իռլանդիայում «իրապես» հեղափոխություն եղավ, մեկ օրվա ընթացքում ազատվեցին բանկերի տոկոսներից։ Հիմա մեզ մոտ ըստ էության դա կարվի հայկական տարբերակով՝ մարդկանց սեփականության էքսպոպրացիա։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց

Մեկ անդրադարձ “Դեկտեմբերի 9-ից հետո կսկսվի պետական «ռեկետ»” հրապարակմանը

  1. ԱնունAGOB says:

    nkol afandi mi hamarjaqir arjahi anun hnjes vorov ayt barakayum zayn QBHJES YV MI ROBE HAYELI ARJEV QANKIIR HARJ DUR TUN KEZI HARJ DUR TUN OV YS ????????????????????