«Գիտե՞ք ինչի են բերանները ջուր առած նստել»

Nov 20, 2018 Comments Off on «Գիտե՞ք ինչի են բերանները ջուր առած նստել»

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Բելառուսի գործողություններին,  նշեց, որ Բելառուսի նախագահը հրավիրում է Ադրբեջանի դեսպանին և իրենց խոսակցությունից մանրամասներ հայտնում: «Ես հարց եմ տալիս՝ եղե՞լ է գոնե մեկ դեպք, երբ Բելառուսի նախագահը հրավիրի Հայաստանի դեսպանին, ասի՝ գիտեք ինչ, հիմա մենք բանակցում ենք Ադրբեջանի հետ, եկել են, մեզնից զենք են ուզում, հիմա սենց իրավիճակ ա, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ սենց քննարկում եղավ, իրենց էս զենքից են ուզում, էս գնով են ուզում, մենք էլ մտածում ենք՝ տանք-չտանք: Չի եղել էդպիսի իրավիճակ::

Էդ նախկին կոլաիցիոն մեծ-մեծ բրթողները թող ասեն՝ իրենք այս իրավիճակում ինչ են արել: Ոչ մի բան էլ չեն արել, բերանները ջուր առած նստել են: Ու գիտե՞ք ինչի՞ են բերանները ջուր առած նստել, որովհետև նրանք ոչ թե առաջնորդվել են Հայաստանի շահերով, այլ մտածել են՝ ստեղ էսքան բիզնես ունենք, էստեղ էնքան բիզնես ունենք: Նոր իրավիճակը նրանում է, որ ՀՀ-ն ներկայացնում է մի մարդ, որը ոչ մի տեղ ոչ մի բիզնես չունի»,- ասաց նա:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: