Փաշինյանի որոշմամբ

Nov 20, 2018 Comments Off on Փաշինյանի որոշմամբ

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին որոշում է ստորագրել:

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասին համապատասխան՝

1. Ստեղծել գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով:

2. Հաստատել`

1) գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշման N 1 հավելվածում նշված պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին՝ հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն ներկայացնել հանձնաժողովի կազմում ընդգրկվող պաշտոնատար անձանց թեկնածությունները»,-ասված է որոշման մեջ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: