Բագրատաշենի մաքսակետում կուտակված աջ ղեկով մեքենաների վերջը չի երևում

Nov 17, 2018 Comments Off on Բագրատաշենի մաքսակետում կուտակված աջ ղեկով մեքենաների վերջը չի երևում

«Ղեկը աջ» նախաձեռնությունը ֆեյսբուքյան իր էջում լուանկարներ է տարածել՝ գրելով. «Բագրատաշենի մաքսակետում կուտակված աջ ղեկով մեքենաների վերջը չի երևում»:

Հիշեցնենք՝ նախաձեռնության անդամներն օրեր առաջ բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդրին:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը, արձագանքելով խնդրին, ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի վերացման համար ներկայացված առաջարկը, որը հնարավորություն է տալիս հօգուտ ՀՀ քաղաքացիների լուծել խնդիրն՝ առանց խախտելու, շրջանցելու օրենքը, քննարկվել է տարբեր գերատեսչությունների, աջ ղեկով մեքենաներ ներմուծող քաղաքացիների, կազմակերպությունների ղեկավարների կողմից:

Ի դեպ, աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել ՀՀ տարածք, ապա 1 տարվա ժամկետում ղեկի տեղափոխումն իրականացնելու առաջարկը հնչել է դեռևս ամիսներ առաջ աջ ղեկով մեքենաներ ներկրող քաղաքացիների և կազմակերպությունների ղեկավարների (այժմ՝ «Ղեկը աջ» նախաձեռնության) կողմից»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: