Ես երբեք պահեստային չեմ դառնա.Շարմազանով

Nov 16, 2018 Comments Off on Ես երբեք պահեստային չեմ դառնա.Շարմազանով

«Գոհ եմ, որ Դավիթ Շահնազարյանը մեր ցուցակի 3-րդ համարում է : Նա ղարաբաղյան շարժման հիմնադիրներից մեկն է: Արցախյան պայքարում ինստիտուցիոնալ լուրջ հիշողություն ունի: Մարդ է, ում համար ազգային արժեքները և ղարաբաղյան հիմնահարցում հայանպաստ լուծումը գերխնդիր է: Կարևոր է Շահանազարյանի խոսքը հասցնել մեր կառավարությանը», – լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Չունեք  մտավախություն, որ հարձակվող կամ պաշտպանվող քաղաքական ուժի փոխարեն ՀՀԿ-ն կարող է դառնալ պահեստային հարցին,  Շարմազանովն ասաց.

«Ես երբեք պահեստային չեմ դառնա, ՀՀԿ-ն ևս՝ անկախ քվեարկության արդյունքներից»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: