Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը բացասական է որակել Վճռաբեկ դատարանի որոշումը

Nov 15, 2018 Comments Off on Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը բացասական է որակել Վճռաբեկ դատարանի որոշումը

Վճռաբեկ դատարանի որոշման հրապարակումից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջին տպավորությունը բացասական է, որոշումը ստանալուց հետո ավելի մանրամասն կարծիք կհայտնեն:Ալումյանն ասել է, որ մեծ է հավանականությունը, որ դիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան և բողոքարկեն Վճռաբեկ դատարանի որոշումը: Փաստաբանը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանն իր փաստարկներն անձամբ է ներկայացրել դատական նիստի ժամանակ:

«Դատարանը որոշումը բավարարեց մասնակի, որովհետև ՀՀ գլխավոր դատախազությունը բողոք էր ներկայացրել պահանջելով բեկանել վերաքննիչ դատարանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելի ճանաչելը և օրինական ուժ տալ առաջին ատյանի դատարանի որոշմանը, որով Քոչարյանը կալանավորվել էր: Դատարանը բողոքը բավարարեց մասնակի՝ գործն ուղարկելով նոր քննության»,-ասաց Ալումյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: