Սերժ Սարգսյանը հեռանում է

Nov 12, 2018 1 Comment

ՀՀԿ-ի նախօրեին տեղի ունեցած նիստի ընթացքում ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին որոշում է կայացվել: Նիստը վարել է անձամբ ՀՀԿ նախագահ, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստին ներկա են եղել համարյա բոլոր քաղքխորհրդի անդամները:

Սերժ Սարգսյանը նիստի սկզբում ելույթ է ունեցել և բացատրություն տվել, թե ինքն ինչու  հրաժարական ներկայացրեց:

Այնուհետև Սերժ Սարգսյանն ասել է,որ ընտրություններից հետո ինքը հեռանալու է կուսակցության ղեկավարի պաշտոնից:Հարց է հնչել,թե ավելի ճիշտ չէր լինի հիմա հեռանալ,ղեկը փոխանցելով Վիգեն Սարգսյանին,ով փաստացի կատարում է այդ դերը:Սերժ Սարգսյանն ասել է,որ այդպես էլ պլանավորած էր,եթե ընտրությունները տեղի ուն ենային 3-4 ամիս հետո,իրադարձություններին նման կտրուկ փոփոխությունների պարագայում պարզապես այդ փոխանցումն ու որոշ հարցել այդքան շտապ հնարավոր չէր կատարել,այդ պատճառով էլ դա կարվի ընտրություններից հետո:

Գլխավոր Թողարկում

Մեկ անդրադարձ “Սերժ Սարգսյանը հեռանում է” հրապարակմանը