Զանգակատուն գյուղի մոտ ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերել

Nov 10, 2018 Չի մեկնաբանվել

Արարատի մարզի Զանգակատուն գյուղի բնակիչները մինչև այժմ չեն կարողանում գյուղատնտեսական աշխատանքներ կատարել գյուղի հարակից գարու արտերում, որոնք այս տարվա ապրիլից հետո հայտնվել են հակառակորդի թիրախում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում համայնքապետ Հովիկ Կարապետյանը՝ հիշեցնելով, որ ապրիլ–մայիս ամիսներին ադրբեջանական կողմն առաջ էր բերել իր դիրքերը։

«Իրենց տարածքում, պետական սահմանից այն կողմ, ադրբեջանցիներն առաջ էին բերել դիրքերը, եւ մեր միջտարածքային տարածությունը բավականին մոտեցել է՝ մի քանի կիլոմետր։ Այդ պատճառով կրակոցներն ավելացել են եւ մոտ 11 հա ցանքատարածություններ հայտնվել են կրակի տակ»,–ասաց համայնքապետը՝ նշելով, որ այս պահին կրակոցներ չկան, սակայն գյուղացիները զգուշանում են մտնել արտեր։

Հովիկ Կարապետյանն նշեց, որ ամռանը կրակոցներից հրդեհներ էին բռնկվել գարու ցանքատարածություններում եւ արոտավայրերում։ Հրդեհի վնասները կառավարությունն արդեն հաջորդ շաբաթ կփոխահոտւցի գումարով։

«Ինչպես Տավուշում, մեր գյուղի այդ հատվածում ևս, հիմա վտանգավոր է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել։ Քննարկում ենք՝ տեսնենք հնարավո՞ր է այդ հողատարածքները այլ հողատարածքներով փոխանակել։ Մեր ժողովուրդը ուղղակի սովոր չէ նման պայմաններում աշխատել, բայց դա չի նշանակում, որ այդ տարածքներն անմշակ են մնալու»,–հավելեց պաշտոնակատար Կարապետյանը

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Զանգակատուն գյուղի մոտ ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերել”

Մեկնաբանել