Էրոտիկ բովանդակություն՝ Թուրքիայի մամուլի խորհրդի պաշտոնական կայքում

Nov 09, 2018 Comments Off on Էրոտիկ բովանդակություն՝ Թուրքիայի մամուլի խորհրդի պաշտոնական կայքում

Թուրքիայի մամուլի խորհրդի պաշտոնական կայքում տեղ գտած հրապարակումներում պոռնո կայքերում էրոտիկ բովանդակությամբ արտահայտություններ են հայտնվել:

Սկանդալի պատճառ դարձած արտահայտություններով ընթերցողին առաջարկվում է օգտվել Թուրքիայի տարբեր քաղաքների մարմնավաճառների ծառայություններից։

Ուշագրավ է, որ կայքում նման գովազդ է հայտնվել հոկտեմբերի 29-ին՝ Թուրքիայի հանրապետության հիմնադրման 95-րդ ամյակի կապացությամբ հրապարակված շնորհավորական ուղերձում, ինչպես նաև փետրվարի 8-ին, երբ կազմակերպությունը նշում էր իր հիմնադրման 31-րդ տարելիցը։ Միջոցառման վերաբերյալ լուրի վերնագրի ներքո հրապարակվել է էրոտիկ բնույթի տեքստ, որտեղ «ուսանողուհիների կողմից ինտիմ ծառայություններ է առաջարկվել»:

Խորհուրդը վերոնշյալ բովանդակության համար առայժմ որևէ հայտարարություն չի արել:

Նշենք, որ 31 տարի առաջ հիմնադրված Թուրքիայի մամուլի խորհուրդը վերահսկում է, որպեսզի թուրքական մամուլը գնահատվի պարկեշտությունը, արդարությունը և անկողմնակալության սկզբունքների շրջանակներում:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: