Քանի՞ դատապարտյալ է ազատ արձակվել համաներմամբ

Nov 09, 2018 Comments Off on Քանի՞ դատապարտյալ է ազատ արձակվել համաներմամբ

2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 9-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 438 դատապարտյալ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

«Նուբարաշեն» ՔԿՀ – 25

«Արթիկ» ՔԿՀ – 30

«Վանաձոր» ՔԿՀ – 13

«Վարդաշեն» ՔԿՀ – 54

«Գորիս» ՔԿՀ – 12

«Հրազդան» ՔԿՀ – 26

«Աբովյան» ՔԿՀ – 22

«Սևան» ՔԿՀ – 140

«Կոշ» ՔԿՀ – 50

«Արմավիր» ՔԿՀ – 50

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – 16

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: