Սերժ Սարգսյանը ասել է, թե որ մարզում են ամենաթույլը

Nov 09, 2018 Comments Off on Սերժ Սարգսյանը ասել է, թե որ մարզում են ամենաթույլը

Հայտնի է, որ ԱԺ արտահերթ ընտրություններին ՀՀԿ-ի խոշոր ռեյտինգային թեկնածուները, որոնք անցած տարվա ընտրություններին հավաքել են 15-45 հազար ձայն, չեն առաջադրվի ընտրություններին: ՀՀԿ-ում այս իրողությամբ պայմանավորված ռակիրովկաներ են անում, թե ում որ մարզից առաջադրել, որպեսզի հնարավոր լինի ձայն ստանալ: Սերժ Սսարգսյանը քննարկումներից մեկի ընթացքում խոստովանել է, որ ամենաթույլը Տավուշի մարզում են, որտեղ ավանդաբար Վարդանյան ընտանիքն է թեկնածու առաջադրել ու աշխատել այդ թեկնածուի օգտին, մինչդեռ նրանք առաջինն էին, որ միացան թավշյա հեղափոխությանը եւ ըստ ամենայնի այս անգամ կաշխատեն Փաշինյանի համար:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: