Տարբեր կոչումներ ունեցող զինծառայողների կողմից եղել են բացթողումներ. փոխնախարարը՝ ողբերգական վթարի մասին (video)

Nov 09, 2018 Comments Off on Տարբեր կոչումներ ունեցող զինծառայողների կողմից եղել են բացթողումներ. փոխնախարարը՝ ողբերգական վթարի մասին (video)

Տարբեր կոչումներ ունեցող զինծառայողների կողմից եղել են բացթողումներ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8–ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած ողբերգական վթարին։

«Ծառայողական քննությանը զուգահեռ իրականացվում է նախաքննություն, հետեւաբար, այս փուլում մեկնաբանություն անելը ճիշտ չէ։ Իրոք եղել են բացթողումներ, տարբեր կոչումներ ունեցող զինծառայողների կողմից։ Հիմա հատուկ հանձնախումբն աշխատում է այդ ուղղությամբ, ներգրավված են բոլոր ուժերը, որ նմանատիպ աննախադեպ իրադարձություն այլեւս տեղի չունենա։ Հնարավոր է նաեւ որոշակի անսարքություններ ի հայտ գան»,– ասաց Գաբրիել Բալայանը։
Մանրամասները՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում, Վիդեո
Մեկնաբանությունները փակ են: