Ֆելիքս Ցոլակյանը մոռացավ ներողություն խնդրել

Nov 08, 2018 Comments Off on Ֆելիքս Ցոլակյանը մոռացավ ներողություն խնդրել

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը` առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում կլինի: Նա նաև առաջադրվելու է ռեյտինգային ընտրակարգով՝ Շիրակի մարզում: Բայց նաև հայտարարել է, որ կուսակցական երբեք չի եղել, չի էլ պատրաստվում լինել: Հարցին`հիմա՞ է հեշտ աշխատելը, թե՞ նախորդ իշխանությունների ժամանակ, Ֆելիքս Ցոլակյանը պատասխանել է. «Աշխատողի համար տարբերությունը շատ մեծ չի, բայց այսօրվա դրությամբ շատ ավելի հեշտ է, այն իմաստով, որ ավելի ազատ են հավանաբար, իշխանության մեջ աշխատող մարդիկ իրենց գործողություններում»: Aravot.am-ի հարցին`երբ դուք նախագահ Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավարն էիք, ազատ չէի՞ք պետական հիմնարկում ձեր աշխատանքը կատարելու հարցում. այն կոռուպցիայի դեպքերը, որոնք որ հիմա բացահայտվում է այդ նույն կառույցի կողմից, ինչո՞ւ ժամանակին  անձամբ չէիք բացահայտել կամ կանխարգելել, նա պատասխանել է. «Վերահսկողական ծառայությունն ունեցել է իր գործառույթները, կանոնադրությունը, որտեղ նշված են այն ֆունկցիաները, որոնք պետք է անի վերահսկողական ծառայությունը`նախագահի հրամանագրերի եւ կարգադրությունների կատարման վերահսկողություն, նախագահի հանձնարարականների կատարում: Ես չեմ կարող իմանալ որտեղ ի՞նչ է կատարվում: Դրա համար կային ուժային կառույցներ, եւ այլն, եւ այլն, որոնք պետք է զբաղվեին դրանցով: Պետք չի ինձ վերագրել, որ ես կարող էի, կամ չեմ ուզել»,- պատասխանեց Ֆելիքս Ցոլակյանը: Դիտարկմանը, թե ինքը համարվում էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմներից, Ֆելիքս Ցոլակյանը հակադարձել է. «Ես երբեւիցե որեւէ մեկի հետ մտերմություն չեմ ունեցել: Ես պետական ծառայող եմ եղել եւ իմ աշխատանքը կատարել եմ, իբրեւ պետական ծառայող: Ես որեւէ անձնական ձեւի հարաբերություններ որեւէ մեկի հետ չեմ ունեցել երբեւիցե: Դեռ ավելի վաղ`Սովետական միության ժամանակներից: Եվ աշխատանքի մեջ միշտ էլ ունեցել եմ իմ վերաբերմունքը աշխատանքի նկատմամբ, ոչ թե անձերի»:

Այն, որ Ֆելիքս Ցոլակյանի նման փորձառու կադրը այսօր իշխանության թիմում է, թերևս դրական է, այն առումով, որ կառավարման համակարգում բացի անփորձ ջահելներից, կան նաև փորձառուներ և պրոֆեսիանալ կառավարիչներ: Բայց, այնուամենայնիվ, Ֆելիքս Ցոլակյանի կերպարը համզիչ և վստահելի լինելու խնդիր ունի: Նախորդ իշախանությունների օրոք նա զբաղեցրել է այնպիսի պաշտոններ, որը ենթադրում էր լիարժեք վստահություն՝ նախագահի վերահսակաղական ծառայության ղեկավար, հարկային ծառայության ղեկավար:Եթե, լինելով նախկիններիի  վստահելի մարդկանցից մեկը, Ցոլակյանն ամեն դեպքում իրեն լիարժեք չի զգացել, ուրեմն  պետք էր ազնվորեն ասել այդ մասին և ամենակարևորը ներողություն խնդրել հասարակությունից: Նախկինում, Ֆելիքս Ցոլակյանը երբեք չի փորձել դուրս գալա համակարգից, չի փորձել հայտարարել, որ ինքն ուզում է որևէ կոռուպցիոների ձեռք բռբնել,  սակայն իրեն պարտադրում են  հակառակն անել: Նման դեպք չի եղել, համենայն դեպս հայտնի չէ դեպք, երբ նախկինում նա հրաժարական տալու մտադրություն է ունեցել: Կնշանակի գոնե ներողություն խնդրել պարտավոր էր:

Հայկ Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: