Ով կպատասխանի այդ հարցին, մեծ ծառայություն կմատուցի հայ ժողովրդին

Nov 05, 2018 Comments Off on Ով կպատասխանի այդ հարցին, մեծ ծառայություն կմատուցի հայ ժողովրդին

Հարցազրույց Հայաստանի կուսակցության կառուցողական կուսակցության ղեկավար Անդրեաս Ղուկասյանի հետ:

-Պարոն Ղուկասյան, Նիկոլ Փաշինյանի կուսակից Լենա Նազարյանը հայտարարել է, որ ընդդիմության համար կարող են պայքարել ՀՀԿ-ն, Ծառուկյանը եւ Լույսը: Այս հայտարարությունը կարող ենք դիտարկել որպես ապագա խորհրդարանի կանխորոշված կազմ:

-Ես առանձնապես մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում, կարծում եմ, որ դա ՔՊ-ի ողջ ղեկավար կազմի տեսլականն է , թե ապագա քաղաքական գործընթացներում ում են իրենք ճանաչում որպես հակառակորդ:

-Այս հայտարարությունից հետո մնացյալ կուսակցությունների ընտրապայքարի մեջ մտնելու նպատակահարմարություն կա՞:

-Կա՞ արդյոք չափիչ ուժ, հանրային կարծիք, որ մենք կարողանանք նման եզրահանգումներ անենք:

-Նոր ընտրական օրենսգրքի նախագծի տապալումից հետո փորձագետները տեսակետ հայտնեցին, որ Նիկոլ Փաշինյանը չցանկացավ նոր ԸՕ-ով գնալ ընտրության, որովհետեւ իրեն ձեռնտու է ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի պես խոցելի ընդդիմություն ունենալ: Համաձայն եք այս տեսակետի հետ:

-Սա կարեւոր չէ մեր երկրի համար, սա կեղծ օրակարգ է, ով կլինի ընդդիմություն, ում էր ձեռնտու, այդ ամենը կորոծվի ընտրությունների ժամանակ: Իսկ երկրի առջեւ ծառացծ է Արցախի կարգավորման հարցը, կամ տնտեսական զարգացման տեսլականը կամ անվտանգության հայեցակարգը: Խնդիրն այն է, թե քաղաքական ուժերը ինչպես են տեսնում պետության զարգացումը, ինչ դիսկուրս է ծավալվելու եւ ինչ գաղափարների պայքար կա: Եթե այդ ամենը բացակայում է, ուրեմ մենք չունենք քաղաքական իրական պրոցես, այլ դա իմիտացիա է:

-Ռեյտինգային ընտրակարգը ըստ փորձագետների չի խրախուսում քաղաքական պայքարը եւ ունենալու են քրեաօլիգարխիկ խորհրդարան:

-Դա շատ լուրջ հարց է, որովհետեւ եղել են լուրջ սկզբունքներ, որոնց մասին հայտարարվել են դեռեւս ապրիլյան իրադարձությունների ժամանակ, որ ժամանակավոր կառավարությունը բարեփոխելու է Ընտրական օրենսգիրքը, կուսակցությունների մասին օրենքը եւ այլն, կա սկզբունքայնության խնդիր եւ հեղափոխական թիմից արդեն հրաժարականների ենք ականատես լինում, որովհետեւ համարում են, որ հանրության առջեւ ստանձնած պատրավորությունները պատշաճ չեն կատարվում: Կան մարդիկ, որոնք կարծում են, որ դա կարեւոր չէ եւ հակառակ պրոցեսն էլ է լինում, ուրիշ կուսակցություններից գնում են ՔՊ: Հարրցն այն չէ, թե ռեյտինգային մոդելի արդյունքում ինչ խորհրդարան կձեւավորվի, այլ այն, որ եղել է խոստում, ասվել է, որ ԸՕ-ն պետք փոխվի: Արդյոք այն հանգամանքները , որ ստեղծվել էին, իսկապես խոչընդոտող հանգամանքներ էին , որ հեղափոխական ուժը պետք է հետ կանգներ: Սա հանրությունը պետք է գնահատի՝ սա քաղաքական իրական պայքարի պրոցես էր, թե իմիտացիա:

-Եթե Փաշինյանը ցանկություն ունենար, կընդունվե՞ր նոր ԸՕ-ն:

-Հարցն այն է՝ արդյոք ամեն ինչ արվել է, որ այդ նախագիծն ընդունվի, եղել են իսկապես անհաղթահարելի խոչընդոտներ, ես կարծում եմ՝ ոչ: Ջանքեր չեն գործադրվել:

-Ինչու, ինչ նպատակով:

-Սա շատ լուրջ հարց է, ով կպատասխանի այդ հարցին, մեծ ծառայություն կմատուցի հայ ժողովրդին:Ինչու այն ընթացքը, որը վերցրել էր հեղափոխական իշխանությունը, էլ չի շարունակվում, ընդհակառակը ՝ տեղի է ունենում հակառակ երերույթը: Ոչ մեկ չէր սպասում, որ Հհունան Պողոսյանը մարզպետ կնշանակվի, կամ Տիգրան Մուկուչյանը կշարունակի ԿԸՀ ղեկավարի պաշտոնը ու այսօր էլ հարցազրույց տալ, որ ինքը միշտ մաքուր է աշխատել, դրա ապացույցը Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներն են:

Անի Սահակյան

 

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: