Մուրճով ծեծի է ենթարկել 80–ամյա քաղաքացուն, իսկ հետո թալանել տունը

Oct 25, 2018 Comments Off on Մուրճով ծեծի է ենթարկել 80–ամյա քաղաքացուն, իսկ հետո թալանել տունը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 175 հոդվածի (ավազակային հարձակում) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հոկտեմբերի 24-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժին է դիմել Վերնաշեն գյուղի բնակիչ, 80-ամյա Ֆելիքս Առաքելյանը և հայտնել, որ գիշերը ժամը 04:00-ի սահմաններում դիմակավորված անձը իր տան պատուհանի փեղկը բացելու միջոցով մտել է տուն, ծեծի ենթարկել իրեն և մուրճով մի քանի անգամ հարվածել դեմքին, ինչի հետևանքով ինքը մարմնական վնասվածքներ է ստացել, որից հետո դիմակավորված ճիվաղը իր տանից հափշտակել է 210 հազար դրամ և 2 թանկարժեք կոնյակ: Դեպքի վայր են ժամանել Վայոց Ձորի մարզային վարչության օպերատիվ խումբը, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Վայոձ Ձորի մարզային քննչական վարչության քննիչները: Ֆ. Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձոր բժշկական կենտրոն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: