«Այս քրեական գործն ի սկզբանե դատապարտված է». Երեմ Սարգսյան

Oct 23, 2018 Comments Off on «Այս քրեական գործն ի սկզբանե դատապարտված է». Երեմ Սարգսյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը: Նիստի մեկնարկին տուժող կողմը չէր ներկայացել, այդ իսկ պատճառով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ նրանց բացակայությամբ նիստը շարունակելու վերաբերյալ որոշում կայացնելու: Վերադառնալով՝ դատավորը հայտնեց, որ տուժող կողմը պատշաճ ծանուցվել է, և առանց նրանց ներկայության կարելի է նիստը շարունակել:

Այնուհետև Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատախազ Աբգար Առաքելյանին ինքնաբացարկ ներկայացրեց՝ նշելով, որ սույն քրեական գործով դատախազն օբյեկտիվ չէ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: