Հայկ Մարությանը ստորագրել է

Oct 23, 2018 Comments Off on Հայկ Մարությանը ստորագրել է

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշումներ է ստորագրել Երևանի Կենտրոն, Նուբարաշեն և Էրեբունի վարչական շրջանների ղեկավարներ նշանակելու վերաբերյալ:Ըստ այդմ՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Վիկտոր Մնացականյանը (ձախից առաջինը):

Նա այդ պաշտոնում փոխարինելու է երեկ իր հրաժարականի մասին տեղեկացրած Արա Սադոյանին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ Վիկտոր Մնացականյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ 2018թ. հոկտեմբերի 23-ից նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար:

Ըստ այդմ, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար Արա Սադոյանի լիազորությունները՝ համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի, համարվում են դադարեցված 2018թ. հոկտեմբերի 23-ից»,-ասված է քաղաքապետի որոշման մեջ:

Քաղաքապետի մեկ այլ որոշմամբ՝ Թելման Թադևոսյանը (ձախից երկրորդը) նշանակվել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար՝ փոխարինելով Արթուր Կիրակոսյանին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ Թելման Թադևոսյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ 2018թ. հոկտեմբերի 23-ից նշանակվել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար»,-ասված է որոշման մեջ:

Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Արման Աբրահամյանը: Այդ պաշտոնում նա փոխարինելու Դավիթ Գրիգորյանին, որը դեռևս հոկտեմբերի սկզբին դիմում էր ներկայացրել իրեն վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականություններից ազատելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ Արման Աբրահամյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ 2018թ. հոկտեմբերի 23-ից նշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար»,-ասված է Հայկ Մարությանի որոշման տեքստում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: