«Իմ ասածն ուժի մեջ է». Վահե Գրիգորյանը շարունակում է պնդել, որ Արմեն Սարգսյանը ոչ լեգիտիմ նախագահ է

Oct 23, 2018 Comments Off on «Իմ ասածն ուժի մեջ է». Վահե Գրիգորյանը շարունակում է պնդել, որ Արմեն Սարգսյանը ոչ լեգիտիմ նախագահ է

Ազգային ժողովն ընտրում է Սահմանադրական դատարանի դատավորի: Թեկնածուն Վահե Գրիգորյանն է, որին առաջադրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: 2018 թվականի փետրվարին, երբ Արմեն Սարգսյանը ՀՀԿ-ի կողմից առաջադրվել էր նախագահի թեկնածու, Վահե Գրիգորյանը հայտարարեց, որ նա չի կարող լինել լեգիտիմ նախագահ, որովհետեւ նրան պետք է ընտրի ՀՀ քաղաքացին: Factor.am-ն ԱԺ-ում Վահե Գրիգորյանի հետ զրույցում նրան հիշեցրեց այդ խոսքերը և հետաքրքրվեց՝ արդյո՞ք շարունակում է նույն կարծիքին մնալ: «Այո, դա շարունակում է իմ դիրքորոշումը մնալ»,- արձագանքեց Գրիգորյանը: Հարցին՝ այդ դեպքում ստացվում է, որ ինքը հիմա ՍԴ անդամի պաշտոնում առաջադրվել է, ոչ լեգիտիմ նախագահի կողմի՞ց, Գրիգորյանը պատասխանեց. «Ես իմ դիրքորոշումն ասել եմ նախագահի ընտրությունից առաջ: Անկախ նրանից, թե ես ինչ կարծիք ունեմ նախագահի վերաբերյալ, նա շարունակում է ՀՀ նախագահը լինել՝ քանի դեռ ԱԺ-ի այդ որոշումն ուժի մեջ է»: Վահե Գրիգորյանին խնդրեցինք հստակ պատասխանել՝ Արմեն Սարգսյանը լեգիտի՞մ նախագահ է: «Լեգիտիմության հարցի վերաբերյալ իմ արտահայտած դիրքորոշումն ուժի մեջ է»: Factor.am-ի դիտարկմանը՝ անհարմարության զգացողություն չունի՞, որ առաջադրվել է ոչ լեգիտիմ նախագահի կողմից, ՍԴ դատավորի թեկնածուն ասաց. «Բացարձակապես»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: