ՀՀԿ-ի ավանտյուրան. ուզում են փող բաժանող տղերքին նորից բերել խորհրդարան. Տիգրան Ուրիխանյանը՝ Բաբլոյանին (video)

Oct 24, 2018 Comments Off on ՀՀԿ-ի ավանտյուրան. ուզում են փող բաժանող տղերքին նորից բերել խորհրդարան. Տիգրան Ուրիխանյանը՝ Բաբլոյանին (video)

Ազգային ժողովի նիստի մեկնարկին ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն իր ելույթի ժամանակ անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը՝ կամ չունի¸ թե դեկտեմբերին կայանալիք ընտրությունները որ ԸՕ-ով տեղի կունենան:

«Զարմանալի է¸ որ մեր ՔՊ-ի հարգարժան գործընկերները վարչապետի գլխավորությամբ¸ երեկ հայտարարում են¸ թե Ազգային ժողովը պետք է որոշի¸ որ ԸՕ-ով գնալ ընտրությունների¸ իրենց համար միևնույն է¸ իրենք անցողիկ են: Խնդրում եմ բևեռեք ձեր ուշադրությունն այն հանգամանքի վրա¸ որ պետք է անցողիկ հնարավորություններ ստեղծել ընդհանրապես երկրում բոլորի համար հավասարապես¸ ոչ միայն ՔՊ-ի համար:

Դա հնարավորություն է Հանրապետական կուսակցության համար նորից հայտնվել խորհրդարանում:

Հանրապետականի պատգամավորներ էին¸ որոնք հանկարծակի դարձան հեղափոխական¸ գնում են իշխանության դռների առջև երդումներ են կազմակերպում իրենց համար այլևս՝ հեղափոխության նվիրյալների կերպարներով¸ և մեր թիկունքի հետևից նորից ռեյտինգայինով¸ նորից նախկին ընտրակարգով ճողոպրելու խորհրդարան»¸ – ասաց նա:

Տիգրան Ուրիխանյանը նշեց նաև¸ որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղյակ էր թե որ պատգամավորը որտեղ էր և ինչու չներկայացան ԸՕ քվեարկությանը¸ կոչ անելով ՔՊ ներկայացուցիչներին օգնել ժողովրդին:

Արա Բաբլոյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց¸ թե որտեղ է եղել ավանտյուրան.«Պարոն Ուրիխանյան¸ դուք հիմա ցանկանում եք¸ որ ես հիմա պատասխանեմ այն՝ ինչը իրականությունն է: Շատ լավ: Այն ժամանակ կցանկանայի¸ որպեսզի ոչ միայն Ազգային ժողովը¸ այլև ամբողջ մեր բնակչությունը գնահատեր ավանտյուրան որտեղ է: Նախ¸ որպես ԱԺ նախագահ¸ ես տվեցի բոլոր հնարավորությունները¸ որպեսզի այն մարդիկ և այն խմբակցությունները¸ որոնք հայտարարել էին¸ որ կաջակցեն արտահերթ ընտրությունների պատշաճ անցկացնելու առումով ունենաին հնարավորություն գաին այս դահլիճ և մասնակցեին օրենքի քննարկմանն ու քվեարկությանը: Ունենալով 69 մարդ¸ որոնք հայտարարել էին իրենց համաձայնությունն աջակցելու¸ այստեղ մասնակցեցին 57-ը այն էլ իմ կողմից տրված լրացուցիչ ժամի հաշվին»:

Գլխավոր Թողարկում, Վիդեո
Մեկնաբանությունները փակ են: