Խոշոր ավտովթար Վանաձոորւմ. 22–ամյա վորորդը BMW-ով բախվել է էլեկտրասյանը

Oct 21, 2018 Comments Off on Խոշոր ավտովթար Վանաձոորւմ. 22–ամյա վորորդը BMW-ով բախվել է էլեկտրասյանը

Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում նույն մարզի Դարպաս գյուղի բնակիչ, 22-ամյա Գոռ Սիմոնյանը իր վարած BMW մակնիշի 35 VG 102 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի թիվ 4 հասցեի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրին տեղադրված էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևոր, Վանաձորի բնակիչ, 24-ամյա Վաչիկ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Բազումի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Սաֆարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: