Ավտովթար Արարատի մարզում. 32-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է 30-ամյա վարորդի Mercedes-ին

Oct 20, 2018 Comments Off on Ավտովթար Արարատի մարզում. 32-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է 30-ամյա վարորդի Mercedes-ին

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի բնակիչ, 32-ամյա Նորիկ Ռուբենյանը իր վարած Ford Transit մակնիշի 90 VP 888 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Երասխ ավտոճանապարհի 32 կմ հատվածում, Շահումյան գյուղի վարչական տարածքում բախվել է Արտաշատ քաղաքի բնակիչ, 30-ամյա Վիրաբ Ասլանյանի վարած Mercedes մակնիշի 10 ՍV 110 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford Transit-ի ուղևոր, Արտաշատ քաղաքի բնակիչ, 25-ամյա Արտակ Միկիրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ նույն վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: