Ես Երևանում եմ և երբեք մտադրություն չեմ ունեցել լքել հայրենիքս. Տ. Մարգարյան

Oct 20, 2018 Comments Off on Ես Երևանում եմ և երբեք մտադրություն չեմ ունեցել լքել հայրենիքս. Տ. Մարգարյան

«Հրապարակ» թերթի հաղորդմամբ՝ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը լքել է Հայաստանը և ընտանիքով բնակություն հաստատել Մոսկվայում: Նրա զավակները սովորում են Մոսկվայի տարբեր ուսումնական հաստատություններում: Այժմ նրա երևանյան տանը բնակվում են մայրը և քրոջ ընտանիքը:

Այս մասին մանրամասներ իմանալու նպատակով ArmDay.am-ը կապ հաստատեց Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, ով հերքեց տարածված լուրերը:

«Լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Ես ընտանիքիս հետ գտնվում եմ Երևանում, ավելին՝ երբեք չեմ մտածել հայրենիքս լքելու մասին: Ինչ-որ մեկը պարզապես ցանկացել է ապատեղեկատվություն տարածել»,-ասաց Տարոն Մարգարյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: