Պայթյուններ` Քաբուլի ընտրատեղամասերում

Oct 20, 2018 Comments Off on Պայթյուններ` Քաբուլի ընտրատեղամասերում

Առնվազն 3 պայթյուն է որոտացել այսօր Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում, որտեղ անցկացվում են երկրի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները, հաղորդում է РИА Новости-ն:

Նշվում է, որ ընտրական գործընթացին պայթյունները չեն ազդի:

Ընտրությունների հետ կապված խաղաղ բնակիչների հասցեին ավելի վաղ սպառնալիքներ էր հնչեցրել «Թալիբան» ծայրահեղական շարժումը:

Փորձագետների խոսքով՝ ընտրություններին քիչ թվով մարդիկ կմասնակցեն անվտանգության պատճառով:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: