Հանրապետականի քաղաքական թևը կարող է դառնալ Փաշինյանի իշխանության ամենաուժեղ և արդյունավետ ընդդիմությունը

Oct 18, 2018 Comments Off on Հանրապետականի քաղաքական թևը կարող է դառնալ Փաշինյանի իշխանության ամենաուժեղ և արդյունավետ ընդդիմությունը

Երկար տարիներ լինելով իշխանության ղեկին ՀՀԿ-ն քաջ տեղյակ է Հայաստանի բոլոր պրոբլեմներին, ծակուծուկերին և կարծում եմ Հանրապետականի քաղաքական թևը ազատվելով պատեհապաշտներից ու կոռումպացված չինովնիկներից, անգաղափար կարիերիստներից ու անձնական շահի համար ՀՀԿ-ի տանիքի տակ թաքնվածներից կարող է դառնալ Փաշինյանի իշխանության, գոնե այս փուլում, ամենաուժեղ և արդյունավետ ընդդիմությունը :

Ուզում եմ հավատալ, որ ՀՀԿ -ի քաղաքական թևը , ովքեր հիմնականում ազնիվ, պարկեշտ և ինտելեկտուալ դեմքեր են, իրենց մեջ ուժ կգտնեն՝ նոր մոտեցումներով և ասելիքով մասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին, իսկ Հայաստանի բանիմաց և քաղաքականապես հասուն քաղաքացիներն էլ առողջ և մրցունակ ընդդիմություն ունենալու համար կընտրեն նոր ՀՀԿ-ին …

Եթե Նիկոլի իշխանությունը լուրջ ընդդիմություն չունեցավ ժամանակի ընթացքում լճանալու է , մխրճվելու է կոռուպցիոն ռիսկերի մեջ և առհասարակ՝ իրական և որակյալ ընդդիմության բացակայությունը ցանկացած երկիր տանում է դեպի լճացման և քայքայման…

Մենուա Հարությունյանի ՖԲ էջից

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: