Հեղափոխությունից հետո ընտրություններում թիվ մեկ հաղթողը

Oct 17, 2018 Comments Off on Հեղափոխությունից հետո ընտրություններում թիվ մեկ հաղթողը

Հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցող ընտրություններում հաղթողը մեկ սուբյեկտ է լինելու, հաղթողը լինելու է ընտրողը: Արմավիր քաղաքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:Նա ներկայացրեց իրենց առաջադրած թեկնածուին՝ Դավիթ Խուդաթյանին. «Դուք հաղթելու եք բոլոր ընտրություններում, որովհետև սրանից հետո ձեր տված ոչ մի ձայն չի կեղծվելու, որևէ մեկը չի համարձակվելու գողանալ ձեր քվեն, ձեր իշխանությունը որևէ մեկը կասկածի տակ չի դնելու:

Դավիթ Խուդաթյանը չունի կլան, նա «թայֆայի» ներկայացուցիչ չէ, նա չունի որևէ պարտավորվածություն որևէ մեկի առաջ, և այս ընտրությանը միայն դուք կարող եք նրա առջև պարտավորություն դնել»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ դա վերաբերում է ոչ միայն Դավիթ Խուդաթյանին, այլև ամբողջ կառավարությանը:

Նիկոլ Փաշինյանը իր խոսքն ավարտեց հավաստիացումներով, որ չեն խաբի որևէ բանում. «Չենք խաբի ձեզ, վստահությունը գետնով չենք տա, որովհետև եկել ենք ձեզ՝ ժողովրդին ծառայելու: Դուք եք որոշելու, թե որքան պետք է ձեզ ծառայենք: Երբ որոշեք, որ չունեք այլևս մեր ծառայության կարիքը, մենք բոլորս կհեռանանք մեր պաշտոններից, որովհետև իշխանությունը մերը չէ, ձերն է, և մեր ամենակարևոր առաքելությունը ձեր իշխանությունը պաշտպանելն է»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: