Հունան Պողոսյանը կնշանակվի Սյունիքի մարզպետ

Oct 15, 2018 Comments Off on Հունան Պողոսյանը կնշանակվի Սյունիքի մարզպետ

Գեներալ–լեյտենանտ Հունան Պողոսյանը նշանակվելու է Սյունիքի մարզպետ։Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության հոկտեմբերի 16-ի նիստի օրակարգից։ Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը հրաժարական էր ներկայացրել մայիսի 11-ին։Մայիսի 12-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով, Հունան Պողոսյանը ազատվել է ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից:
Կառավարության նիստի օրակարգից տեղեկանում ենք նաև, որ Դավիթ Գևորգյանը կնշանակվի Արագածոտնի մարզպետ, Համբարձում Մաթևոսյանը՝ Արմավիրի։

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: