Ֆրանկոֆոն առաջին տիկինները այցելեցին Երվանդ Քոչարի թանգարան

Oct 12, 2018 Comments Off on Ֆրանկոֆոն առաջին տիկինները այցելեցին Երվանդ Քոչարի թանգարան

Այսօր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների առաջին տիկիններն այցելեցին Երվանդ Քոչարի թանգարան, որը համարվում է տարածաշրջանում պատմական ավանգարդի ուսումնասիրման և պրոպագանդման կարևորագույն կենտրոն:

Այսօր առաջին տիկիններին էր միացել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տիկինը՝ Բրիջիթ Մակրոնը, ով ժամանելով ֆրանսիական «բիզու»-ով ողջունեց միային Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ու Բելգիայի վարչապետի կնոջը։

Հյուրերը թանգարանում ծանոթացան Քոչարի տարբեր ժամանակահատվածների աշխատանքներին, որը կարելի է բաժանել նաև որպես վենետիկյան, ֆրանսիական, հայկական։ Ներկայացվեց Քոչարի սիրո պատմությունն ու նրա ամուսնությունը Մելինե Օհանյանի հետ, սակայն Քոչարը վեչադառնում է Հայաստան, իսկ Մելինեն մնում Փարիզում։

Հյուրերին ներկայացվեց Երվանդ Քոչարի ստեղծագործական ժառանգությունը՝ որպես 20-րդ դարի մոդեռն արվեստի ամենահետաքրքիր երևույթներից մեկը։

Հյուրերը այցի վերջում գրառումներ կատարեցին թանգարանի մատյանում։

Նշենք, որ Քոչարը տարածական նկարչության /”Peinture dans l’espace”/ հիմնադիրն է. պլաստիկ – գեղարվեստական նոր արտահայտչաձև, որը ներառում է ժամանակը որպես լրացուցիչ չորրորդ չափ:

Առաջին տիկինները Երվանդ Քոչարի թանգարանից մեկնեցին Գաֆեսճյան թանգարան, այնուհետ պետք է լինեն Ֆրանկոֆոնիայի ավանում։

Նշվեց, որ Քոչարի աշխատանքներից ցուցադրված է նաև Փարիզի Ժորժ Պոմպիդու արվեստի և մշակույթի ազգային կենտրոնում։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: