«Եթե փակվի պղնձամոլիբդենային գործարանը, կքանդենք Վրաստան տանող երկաթգիծը»

Oct 11, 2018 Չի մեկնաբանվել

Ժամանակը գրում է.

«Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատի մի քանի տասնյակ աշ­խատակիցներ հոկտեմբերի 10-ին փակել էին Ալավերդի քաղաքից դեպի Վրաստան գնացող ճանապարհը: Գործարանի աշխատակիցները, նրանց ընտա­նիքների անդամները իրենց մեքենաներով, հնարավոր բոլոր այլ միջոց­ներով երկու ժամ շարունակ փակ են պահել ճանապարհը մինչև դեպքի վայր են ժամանել մարզպետարանի աշխատակիցներ ու մարզպետի օգնականը:

Գործարանի աշխատակիցները տեղեկացրել են, որ իրենց ակցիան առայժմ նախազգուշական է, սակայն եթե որոշում կայացվի գործարանը վերջնական փա­կել և այն բանկին հանձնել, ապա իրենք ընդունակ են ավելի լուրջ քայլերի, մասնավորապես՝ պատ­րաստվում են քանդել դեպի Վրաստան գնացող երկաթգիծը:

Նշենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի ակտիվները գործարանի հետ միասին գրավադրված են ՎՏԲ բանկում, և հիմա վար­կային պարտավորությունները չկատարելու հիմքով բանկը վերցնում է «Վալեքս» խմբի մեջ մտնող «էյ-Սի-Փի» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանը»,-գրում է թերթը:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Անդրադարձներ չկան to “«Եթե փակվի պղնձամոլիբդենային գործարանը, կքանդենք Վրաստան տանող երկաթգիծը»”

Մեկնաբանել