Երևան-Մոսկվա չվերթի օդանավն արտակարգ վայրէջք է կատարել

Oct 07, 2018 Comments Off on Երևան-Մոսկվա չվերթի օդանավն արտակարգ վայրէջք է կատարել

Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ստավրոպոլի օդանավակայանում: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ օդանավում ուղևորներից մեկն իրեն վատ է զգացել, ինքնաթիռը վայրէջք է կատարել Ստավրոպոլում: Դեպքի վայր է կանչվել բժիշկների թիմը, ուղևորին հոսպիտալացրել են, օդանավը ներկա պահին պատրաստվում է թռիչքի:

Չվերթը պետք է «Վնուկովո» օդանավակայան ժամաներ 16:55-ին:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: