Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են 47–ամյա վարորդի Toyota RAV4-ը և 62-ամյա վարորդի ЗИЛ-ը

Oct 07, 2018 Comments Off on Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են 47–ամյա վարորդի Toyota RAV4-ը և 62-ամյա վարորդի ЗИЛ-ը

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում Աբովյանի վարչական տարածքում, բախվել են Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցի բնակիչ, 47-ամյա Խաչիկ Առաքելյանի վարած Toyota RAV4 մակնիշի 77 52 H և Դիլիջան քաղաքի Օրջոնեկիձեի բնակիչ, 62-ամյա Արարատ Վարդանյանի վարած ЗИЛ մակնիշի 34 CC 250 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Խ. Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի ատթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: