Էմիլի Ռատակովսկիին ձերբակալել են

Oct 05, 2018 Comments Off on Էմիլի Ռատակովսկիին ձերբակալել են

Ամերիկացի թոփ-մոդել Էմիլի Ռատակովսկին հայտնվել է  այն 302 ցուցարարների թվում, որոնց ձերբակալել են ԱՄՆ-ի Գերագույն դատավորի պաշտոնում Բրետ Քավանոյի նշանակման դեմ հանրահավաքին մասնացելու համար:

Այս մասին նա հայտնել է իր Twitter-օգտահաշվում:

«Այսօր ինձ ձերբակալեցին Բրետ Քավանոյի, այն մարդու դեմ ակցիայի ժամանակ, որին բազմիցս մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ: Տղամարդը, որը ցավ է պատճառել այդքան կանանց, չպետք է իշխանության գլուխ կանգնի», – նշել է մոդելը գրառման մեջ:

BBC News-ը նշում է, որ ցույցի ժամանակ բոլոր ձերբակալվածները կանայք են:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: