Պաշտոնից հեռանալուց հետո գնալու եմ դպրոց ուսուցիչ աշխատելու.Արայիկ Հարությույնյան

Sep 25, 2018 Comments Off on Պաշտոնից հեռանալուց հետո գնալու եմ դպրոց ուսուցիչ աշխատելու.Արայիկ Հարությույնյան

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, որ ինքը կարճ ժամանակ անց հեռանալու է նախարարի պաշտոնից և դառնա ԵՊՀ ռեկտոր,լրագրողների հետ զրույցում նշեց,որ պետական բարձրաստիճան պաշտոնից հեռանալուց հետո գնալու է դպրոց ուսուցիչ աշխատելու:

Դիտարկմանը, թե բուհերում դիմորդների քանակը կտրուկ նվազել է, ինչպես է լուծվելու բուհերի ֆինանսական դժվարությունների խնդիրը, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Դիմորդների պակասը պայմանավորված է 12-ամյա կրթության անցնելու հետ: Հաջորդ տարի նրանց թիվը 2,5 անգամ ավելանալու է, դրան հաջոդրող տարում էլ ավելի է ավելանալու, բայց կարծում եմ՝ առաջիկա 4-5 տարիներին այս տարվա ընդունելության հետ կապված խնդիրներ ունենալու են բուհերը:

Նաև բուհերում գույքագրումից հետո ԿԳՆ-ն կարող է ասել, թե ինչ նոր փոփոխություններ կլինեն աջակցության ու ֆինանսավորման առումով»:
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: