Ֆուտբոլիստը 2 ամսում 3 զավակ է ունեցել

Sep 24, 2018 Comments Off on Ֆուտբոլիստը 2 ամսում 3 զավակ է ունեցել

The Sun-ը հաղորդում է,որ  անգլիական «Սթոք Սիթիի» 25-ամյա ֆուտբոլիստ Սեյդո Բերահինոն (Բուրունդիի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն) երկու ամսում երեք զավակ է ունեցել, բնականաբար, տարբեր կանանցից:

Այս տարվա մայիսի 30-ին ծննդաբերել է նրա նախկին հարսնացու Ստեֆանին, որը հեռացել է ֆուտբոլիստից, երբ իմացել է նրա սիրավեպի մասին մոդել Չելսի Լավլեյսի հետ:

Չելսին եւս երեխա է ունեցել ֆուտբոլիստից հուլիսի 17-ին: Հետագայում պարզվել է, որ հուլիսի 15-ին Բերաինոյից զավակ է ունեցել նաեւ աֆրիկացի մի բուժքույր:

Երեք երեխաների ծննդականներում էլ հայր է նշված Բերահինոն, սակայն ֆուտբոլիստը առնվազն երկու երեխաների հայրությունը դեռ չի ճանաչել:

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: