ՌԴ -ում МиГ-31 ինքնաթիռ է կործանվել

Sep 19, 2018 Comments Off on ՌԴ -ում МиГ-31 ինքնաթիռ է կործանվել

РИА Новости-ի փոխանցմամբ, ՌԴ Նիժնի Նովգորոդից ոչ հեռու՝ Մոսկվայի ժամանակով 15:30-ին՝ պլանային ուսումնամարզական թռիչքի ժամանակ , Կուլեբակա քաղաքի մոտակայքում, МиГ-31 ինքնաթիռ է կործանվել:

Ըստ նախնական տվյալների՝ ավիավթարի պատճառը եղել է МиГ-31 կործանիչի տեխնիկական անսարքությունը: Ռազմական գերատեսչությունից նաև տեղեկացրել են, որ 2 օդաչուն էլ կատապուլտայի միջոցով փրկվել են: Հայտնի է, որ կործանիչն ընկել է անմարդաբնակ վայրում և որևէ ավերածություն չի առաջացրել, սակայն այն ամբողջությամբ այրվել է:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: