ԿԺԴՀ-ի հետ համաձայնագիրն «պատերազմի ավարտման հռչակագիր է». Սեուլ

Sep 19, 2018 Comments Off on ԿԺԴՀ-ի հետ համաձայնագիրն «պատերազմի ավարտման հռչակագիր է». Սեուլ

Սեուլի մամուլի կենտրոնում անցկացված բրիֆինգի ժամանակ  Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի պաշտոնական ներկայացուցիչ Յուն Յոն Չհանը հայտարարել է,որ  Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի զինվորականների միջեւ սեպտեմբերի 19-ին երկու երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում ստորագրված համաձայնագիրը փաստորեն 1950-1953 թվականների կորեական պատերազմի ավարտման հռչակագիր է:

«Այդ համաձայնագիրն ըստ էության պատերազմի ավարտման եւ խաղաղ գործընթացի սկսվելու հռչակագիր է»,- ընդգծել է նա:

Համաձայնագրի տարածված տեքստում նշվում է, որ կողմերը պայմանավորվել են ռազմական լարվածութան թուլացմանն ուղղված միջոցներ ձեռնարկել Կորեական թերակղզում: Հարավը եւ Հյուսիսը պայմանավորվել են սահմանի ապառազմականացված գոտին վերածել խաղաղության ու բարգավաճման գոտու: Լարվածության թուլացման միջոցառումների թվում նշվել է համատեղ կոմիտե ստեղծելու պայմանավորվածությունը, որը բաղկացած կլինի երկու երկրների զինվորական հրամանատարության ներկայացուցիչներից:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: