ՌԴ ԱԳՆ-ն՝ Հայաստանի կողմից Ադրբեջանին պատերազմ հայտարարելու մասին
– Մենք ոչ մեկ անգամ ընդգծել ենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է իրագործվի առանց ուժի կիրառման, բացառապես խաղաղ ճանապարհով: Այդ կապակցությամբ առավել արդիական խնդիր ենք համարում կողմերի կենտրոնացումը բանակցային գործընթացի վրա, որի շուրջ պայմանավորվածություն է ձեռքբերվել 2017 թ. հոկտեմբերին Ժնևում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված գագաթաժողովին, – ադրբեջանական Թրենդ գործակալության փոխանցմամբ ,ՌԴ Արտաքին գործերի նախարարութունում մեկնաբանել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարելու մասին որոշումը՝ «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում: