Քոչարյանը ցույց է տալիս Վանեցյանի «ականջների» տեղը

Sep 15, 2018 Comments Off on Քոչարյանը ցույց է տալիս Վանեցյանի «ականջների» տեղը

Ռոբերտ Քոչարյանը ծավալուն հարցազրույց է տվել Yerevan.Today-ին՝ կրկնելով այն գնահատականները, որոնք երեկ երեկոյան նրա գրասենյակը հնչեցրել է շոկային հեռախոսազրույցների հետ կապված։ Երկրորդ նախագահը երկրում ստեղծված մթնոլորտը բնորոշել է իբրեւ բոլշեվիզմ, երբ հասարակությանը պաժանում էին սպիտակների եւ կարմիրների: Ավելին, որ Հայաստանում նոր բռնապետ է հայտնվել՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի. «Ի՞նչ ասեմ, զարմանալի բան է, բայց սա փաստ է և ամենից զարմանալին գիտե՞ք ինչն էր ինձ համար՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր, որ ինքը պատասխանատու է քաղաքական հնչեղություն ունեցող բոլոր ձերբակալումների համար: Դա հնչեցրեց հանրահավաքի ընթացքում: Մենք Եվրախորհրդի անդամ երկիր ենք, սա չի կարող անհետևանք անցնել Հայաստանի Հանրապետության համար: Սա մի հայտարարություն է, որ նույնիսկ բռնապետները չեն անում այսպիսի ուղիղ ձևով>>:  Քոչարյանը վստահ է, որ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, այդ պնդումների հիմքում ընկած է ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսազրույցը։
«Մեր բոլոր կանխատեսումներն ապացուցվեցին այդ հեռախոսազրույցում, մեր բոլոր հայտարարությունները, որ գործը քաղաքական է, սա քաղաքական հետապնդում է, որևէ կապ չունի Մարտի 1-ի բացահայտման հետ և ունի միակ նպատակ, ոնց որ իրենք են ասում՝ ինձ փակել: Սա է այդ գործի էությունը, և ակնհայտ է ևս մի բան, որ որևէ, ընդհանրապես որևէ վստահություն չի լինելու այն քրեական գործերի նկատմամբ, որոնք քննվում են կամ վերահսկվում են այդ մարդկանց կողմից»,– ասել է նա` թիրախում պահելով հատկապես ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին, ով անվերապահ  կատարում է Փաշինյանի քաղաքական հրահանգները, նա  հակագրոհ է ձեռնարկել մեր օրերի հերոս ԱԱԾ տնօրենի դեմ՝ նախ նկատել, որ ՀՔԾ եւ ԱԱԾ պետերի խոսակցության բառապաշարը գողական է, ինչը Քոչարյանի գնահատմամբ որոշակիորեն բնութագրում է այդ մարդկանց էությունը, ապա  իր բիզնեսների օրինականության մասին հորջորջող Վանեցյանի մասին հիշեցրել, որ մինչեւ ականջները թաղված է բիզեսի մեջ. <<Ու ամենից հետաքրքիրը, գիտե՞ք, այդ հայտարարությունը անողը մինչև ականջները խրված է բիզնեսների մեջ, ԱԱԾ տնօրենը տարբեր բիզնեսների մեջ, իր նախկին պաշտոնում շատ ջերմ հարաբերություններ է ունեցել մի շարք օլիգարխների հետ: Դրանք հայտնի փաստեր են>>, ասում է Քոչարյանը՝ թերեւս ցույց տալով օլիգարխիայի եւ կոռուպվիայի դեմ նոր իշխանությունների պայքարի զավեշտը ու սպառնում, որ կհրապարակի, թե որ օլիգարխների հետ ունի Վանեցյանը կապեր: Բանն այն է, որ ԱԱԾ պետի հաղորդմամբ Քոչարյանը շնորհիվ 6 մլն դոլար կաշառքի, ձեռք է բերել «Կոնգրես» հյուրանոցը: Երկրորդ նախագահը այս մեղադրանքներին ի պատասխան գնդակն ուղարկել է նոր իշխանությունների դաշտ՝ կարճ ձեւակերպմամբ, թե գործիքները ձեր ձեռքում են, ստուգեք կաշառքի  լուրերի իսկությունը. <<Ինչ վերաբերում է, կոնկրետ մեղադրանք կար, չէ՞, «Կոնգրես» հյուրանոցի մասին. հյուրանոցը ձեռք է բերվել 2014-15 թվականներին, ես 6-7 տարի պաշտոնում չէի, ի՞նչ կաշառք կարող է այստեղ լինել: Մարդիկ ուղղակի փրփուրներից կախված՝ երեկ հիստերիկ վիճակում փորձում էին ինչ-որ բաներ ասեին ժողովրդի ուշադրությունը շեղելու համար: Էստեղ ուրիշ ոչ մի բան չկա: Ես պատրաստ եմ սպասել, թե երբ են իրենք ապացուցելու իրենց ասածը, և եթե չապացուցեն, ապա շատ ոչ նորմատիվային լեքսիկայով եմ տվյալ դեպքում, արդեն, սկսելու խոսել այդ մարդկանց հետ>> սպառնացել  է նա: Հարցազրույցի ուշագրավ դրվագներից մեկն էլ քննիչներին, պետական ծառայողներին ուղղված կոչն է:Նա հորդորել է այդ խմբերին չներքաշվել իշխանությունների սարքած քրեական կեղծ գործերին.<<Իմ հորդորը նա է, որ մարդիկ չգայթակղվեն այս իրավիճակից, չանեն քայլեր, որոնց համար պատասխան են տալու ինչ-որ ժամանակ անց, և ես կարծում եմ՝ ոչ հեռու ժամանակներում, այլ բավական մոտակա ժամանակներում պատասխան են տալու: Դրա համար պետք է ուղղակի լինել ճշգրիտ օրենքների շրջանակներում, չկատարել հանձնարարականներ, որոնց համար ինչ-որ ժամանակ հետո ստիպված ես լինելու պատասխան տալ օրենքի առաջ: Դա չափազանց կարևոր հանգամանք է, որովհետև այդ ղեկավարները մի կողմ են քաշվելու, ասելու են՝ մենք կապ չունենք, որովհետև օրենքով իրականում կապ չունեն>>: Քոչարյանը հոգեբանական պրեսինգի է ենթարկում, փորձելով զստահեցնել, որ իր իշխանության վերադարձն այլընտրանք չունի:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: