«Եղել է Շվեյցարիայում ու տեղյակ չի եղել՝ ինչի մասին է խոսքը, զանգել է ՀՔԾ պետին». Նիկոլ Փաշինյան (video)

Sep 13, 2018 Comments Off on «Եղել է Շվեյցարիայում ու տեղյակ չի եղել՝ ինչի մասին է խոսքը, զանգել է ՀՔԾ պետին». Նիկոլ Փաշինյան (video)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը հայտնի ձայնագրությունից մեջբերելով ԱԱԾ տնօրենի՝ «Խաչատուրովի հետ գործ չունեք, ՀԱՊԿ-ի շեֆն ա, խայտառակ կլինենք» հատվածը, դիմեց ՀՀ վարչապետին. «Ձայնագրությունը նոր խնդիրներ չի՞ առաջացնում իրավական ու քաղաքական տեսանկյունից ՀԱՊԿ մեր գործընկերների հետ»: Նիկոլ Փաշինյանն ասաց «Տարբեր տեղերից ազդակներ են եղել, որ կա անհանգստություն և ԱԱԾ տնօրենին խնդրել են, որպեսզի իրավիճակին միջամտի ու փորձի լուծել: Այսինքն, ԱԱԾ տնօրենը ՀՔԾ պետի հետ էդ թեման քննարկել է ոչ թե իր նախաձեռնությամբ կամ հաճույքով, այլ որովհետև դրսից՝ մեր գործընկեր երկրներից նրան զանգել են ու անհանգստություն են փոխանցել ու քանի որ եղել է Շվեյցարիայում ու տեղյակ չի եղել՝ ինչի մասին է խոսքը, զանգել է ՀՔԾ պետին»,- պարզաբանել է վարչապետը:

ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Սարդարյանն էլ նույն հատվածի վերաբերյալ հարցրեց, թե արդյոք այս հարցը վերոնշյալ երկու կառույցների ղեկավարները քննարկել էին վարչապետի հետ:

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երբ ՀՔԾ պետի թեկնածու է առաջադրել, նրա հետ ունեցել է հետևյալ պայմանավորվածությունը, որ բոլոր գործերը պետք է քննվեն օրենքի տառին համապատասխան, Հայաստանում չկան անձեռնմխելի մարդիկ: «Ժամանակ առ ժամանակ լինում են դեպքեր, որ փորձ է արվում ավանդույթների համաձայն ինձ հետ ճշտել, թե ես լո՞ւրջ էի ասում, որ, այո, կարելի է ՀՀ-ում օբյեկտիվ քննություն իրականացնել, և եթե, այսպես ասած, մաքուր իրավաբանության տեսակետից որևէ մեկին ձերբակալելու և կալանավորելու անհրաժեշտություն կա, ապա այդ գործողությունը քննչական մարմինները պետք է իրականություն դարձնեն: Տվյալ դեպքում ես այդ մասին իմացել եմ Ազգային անվտանգության ծառայության տնօրենից, որ ՀՔԾ-ն այդպիսի որոշում է կայացնում, ես տեղեկացել եմ այդ իրավիճկի ասին և ասել եմ, որ այդ պայմանը, ինչպես պայմանավորվել ենք, որևէ գործի համար որևէ քաղաքական խոչընդոտ չկա: Եթե քննչական մարմինը որոշում է, որ որևէ մեկին պետք է ձերբակալել, ապա դա պետք է տեղի ունենա: Եվ ես հիմա այս դիրքորոշումը նաև հաստատում եմ ԱԺ ամբիոնից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: