«Գաղտնալսման գործով դատախազությունում քրեական գործ է հարուցվել». ԱԱԾ տնօրեն (video)

Sep 12, 2018 Comments Off on «Գաղտնալսման գործով դատախազությունում քրեական գործ է հարուցվել». ԱԱԾ տնօրեն (video)

«Տարօրինակ է, որ գաղտնալսվել է մեր խոսակցությունը, դա մտահոգիչ փաստ է, որի հետ կապված կլինի մանրակրկիտ քննություն ու կպարզվի ձայնագրման աղբյուրը, թե ով է այն ձայնագրել: Եթե չեմ սխալվում՝ դատախազությունում քրեական գործ է հարուցված այդ փաստով: Խոսակցությունը եղել է Ռ. Քոչարյանի գործով դատարանի որոշման օրը: Ձայնագրությունը լսել եք բոլորդ, գիտեք՝ ինչի մասին է, ուղղակի կասեի հետևյալը՝ հաշվի առնելով այն, որ դատարանի առջև կանգնած էին ՀՀ երկրորդ նախագահն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, պետք էր 100 տոկոս համոզված լինել, որ գործում որևէ թերություն ու թերացում չկա: Նման քննարկում իմ ու Սասուն Խաչատրյանի միջև կայացել է ու եղել է իրավաբանական քննարկում»,- ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Գլխավոր Թողարկում, Վիդեո
Մեկնաբանությունները փակ են: